«ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այսուհետ ազտված է ներմուծման մաքսատուրքից: Այս մասին կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշումը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 59․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար։
Ընկերությունն այժմ ունի 332 աշխատատեղ 309 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը,նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 480-ի՝ 352 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 59․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․2 մլրդ դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում