15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին

1 Min Read

Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ սերնդի) և AirPods Pro 2։

Mastercard Digital թե՛ գործող, թե՛ նոր քարտապաններն ունեն հնարավորություն շահելու 15 ամենաթարմ Apple սարքերից մեկը։

Քարտապանները պարզապես պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բիբլոս Բանկ Արմենիայի իրենց թվային քարտով կատարեն երեք և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 50,000 դրամի չափով և մասնակցեն արշավին:

Հաղթողները կընտրվեն 2025 թ․ հունվարի սկզբին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Արշավի մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում:

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով՝ առանց Բանկ այցելելու և ընդամենը մի քանի վայրկյանում։ Իսկ Բանկի հաճախորդ դառնալու և Mastercard Digital ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղերից ցանկացածը։


*****Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:



 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով