ՀՀ բանկերը շարունակում են իրենց կայուն դիրքերը պահպանել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:
Հայաստանում գործունեություն ծավալող 18 առևտրային բանկերը միասին 2024թ․ երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ֏ 20․3 մլրդ. 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ աճել է 9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` կրճատվել մոտ 66%-ով:
Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2024թ․ երրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով առաջին հորիզոնականում է հայտնվել Ամերիաբանկը` պետբյուջե վճարելով ֏ 2․92 մլրդ հարկ.
2024թ․ երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալների համեմատ կրճատվել է 80%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակում վճարած հարկերի համեմատ՝ 1․1%-ով։ 2024թ․ երրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ակբա բանկը՝ ֏ 2․28 մլրդ։
Նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ Ակբա բանկի վճարած հարկերի ծավալներն աճել են 15%-ով, իսկ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` կրճատվել 58%-ով։
Երրորդ հորիզոնականում է Արդշինբանկը։
Վերջինս 2024թ․ երրորդ եռամսյակում վճարել է ֏ 2․20 մլրդ-ի հարկ։ 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ վճարված հարկի ծավալը կրճատվել է 8․2%-ով, իսկ 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 80%-ով։
ՀՀ բանկերը կրկին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են. Ո՞ր բանկն է առաջատարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում