ԱՄՆ-ն շտապում է հերթական աջակցությունն ուղարկել Ուկրաինա, գուցե վերջին անգամ

1 Min Read

Սպիտակ տան աղբյուրներին վկայակոչելով` Politico-ն գրում է, որ Բայդենը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 6 մլրդ դոլար: Ըստ պարբերականի` սա կարող է լինել ԱՄՆ-ի վերջին աջակցությունը Ուկրաիանային, քանի որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել աջակցության տրամադրումը:

Ընդհանուր փաթեթից 4,3 մլրդ դոլարը հատկացվում է զենքի համար, որն արդեն պահվում է Պենտագոնի պահեստներում, իսկ 2,1 մլրդ դոլարը նախատեսված է արտադրողների կողմից նոր պատվերների համար։

Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնած նորընտիր նախագահը իրավասու է դադարեցնել իր նախորդի կողմից հաստատված մատակարարումները, եթե դրանք դեռ չեն ուղարկվել: Դոնալդ Թրամփը նախկինում թերահավատություն էր հայտնել Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով