Ինչպե՞ս են արձագանքել Թրամփի վերադարձին ՀՀ հիմնական փոխարժեքները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Թրամփը կարողացավ անել անհնարինը։ ԱՄՆ նախկին և վերընտրված նախագահն իր հաղթանակով ապացուցեց, որ ամերիկյան հասարակությունը ցանկանում է էական փոփոխություններ տեսնել ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։

Նախագահ Թրամփի առաջին հայտարարությունները պատերազմների դադարեցմանն էին վերաբերում, որը, անշուշտ, դրական արձագանք է գտել աշխարհում։ Սակայն, խաղաղության հարցերից բացի, մարդկանց առաջին հերթին հետաքրքում են այն տնտեսական իրադարձությունները, որին ականատես կարող ենք լինել մոտ ապագայում։

Այս համատեքստում, մեզ հետաքրքում է դրամ/դոլար, դրամ/եվրո և դրամ/ռուբլի փոխարժեքների տատանումները։ Հայաստանում տնտեսական միջավայրը կարծես արդեն հարմարվել է «ուժեղ» դրամի միջավայրին` չնայած այն հանգամանքին, որ որոշ տնտեսվարողներ բողոքում են այս փաստով։ Այդուհանդերձ, կայուն դրամը չի խանգարում երկրում ապահովել տնտեսական աճ և գների կայունություն։

Սակայն ինչպես են վերոնշյալ փոխարժեքների տատանումներին արձագանքում սովորական քաղաքացիները, որոնք գումարներ են ստանում արտերկրի իրենց բարեկամներից, գումարներ են վաստակում  արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելիս, անշարժ գույքի շուկայում կնքում են պայմանագրեր, ներմուծում են իրականացնում և այլն․

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2024թ․ նոյեմբերի 6-ի դրությամբ $1 -ն արժե ‌֏387․36, € 1-ն՝ ֏ 416․10, և ₽1-ն՝ ֏ 3․94։

Նկատենք, որ այլ գործոնների ազդեցության հետ զուգահեռ Թրամփի ընտրվելու նորություններին փոխարժեքների արձագանքը դեռևս համեստ է։ Այսպես, 2024թ․ նոյեմբերի 6-ին 5-ի համեմատ $1 -ի արժեքը ավելացել է ֏0․12-ով, իսկ € 1-ի և ₽1-ի արժեքը նվազել է համապատասխանաբար ֏ 5․8-ով և ֏ 0․03-ով։

Այս ամենով հանդերձ`արձանագրում ենք, որ 2024թ․ նոյեմբերի 6-ին հոկտեմբերի 6-ի համեմատ դոլարի գինն աճել  է  0․1%-ով, իսկ եվրոյի և ռուբլու գները նվազել են համապատասխանաբար 3․1%-ով և 4․8%-ով։


Որքա՞ն է կազմում ԱՄՆ պետական պարտքը. Թրամփը որոշել է ամբողջությամբ մարել այն


Վերջում հավելենք, որ մեր տնտեսությունում դոլարի, եվրոյի և ռուբլու տատանումների վրա Թրամփի ըտրվելու ազդեցությունը երևալու է ամերիկյան վարչակազմի փաստացի քաղաքականության արդյունքում։ Վերջինովս է պայմանավորված վստահությունը դոլարի նկատմամբ`որպես միջազգային պահուստային փող նկատմամբ։

Մասնավորապես, արդյո՞ք ամերիկյան նոր իշխանությունները կհետևեն իրենց խոստումներին և սեղմ ժամկետում կդադարեցնեն պատերազմը Ուկրաինայոմ, վերջ կդնեն Գազայի բնակչության բնաջնջմանը և չեն թույլ տա պատերազմ Իրանի դեմ։ Վերոնշյալ հանգամանքներն էականորեն ազդում են և կազդեն դոլարի վարկանիշի վրա։

Շրջադարձային փոփոխություններ կարելի է սպասել կախված այն հանգամանքներից, թե արդյոք Թրամփը կիրականացնի իր խոստումը և կմարի ամերիկյան հսկայական պետական պարտքը կրիպտոարժույթով, արդյոք ինչպես կզարգանան եվրոատլանտյան հարաբերությունները, և, անշուշտ, Իլոն Մասկի ներկայությունն ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունում կնշանակի նաև զգալի տեղաշարժեր տեխնոլոգիական ոլորտում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով