Վերջերս Հայաստան էր ժամանել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Աբդուլազիզ Բին Թալալ Ալ Սաուդը՝ մասնակցելու «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։ Նման բարձրաստիճան հյուրի այցն առաջինն էր հայ-սաուդյան հարաբերությունների ողջ ընթացքում։
Նկատենք, որ սկզբում հայ-սաուդյան հարաբերությունը պայմանավորված էին հայ-ադրբեջանական համակարմատրությամբ, որտեղ Սաուդիան Արաբիան աջակցում էր Ադրբեջանի դիրքորոշումը։ Սակայն, թուրք-սաուդական հարաբերություններում լարվածության աճով պայմանավորված, հայ-սաուդյան հարաբերությունները ևս սկսեցին վերափոխվել։ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան սկսեց է՛լ ավելի ներթափանցել Հարավային Կովկաս։ Ընդհանուր առմամբ՝ պարսից ծոցի արաբական պետությունների միավորման հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն, քանի որ արաբական այս պետություններն ունեն վառելիքաէներգետիկ հսկայական պաշարներ և ազդեցություն ինչպես իրենց տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։
Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների ներդրումները ՀՀ-ում կարող են ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ:
Մինչ հայ-սաուդյան հարաբերությունները նոր-նոր են սկսում թևակոխել զարգացման ավելի դինամիկ փուլ՝ Հայաստանն ակտիվ համագործակցություն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:
ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում իրականացված ներդումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ներդումների տեսակարար կշիռը 2024թ․ հունիսի վերջի դրությամբ եղել է հետևյալը․
Նկատենք, որ ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում իրականացված ներդումների ընդհանուր ծավալները 2024թ․ հունիսի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 2,902,522 մլն դրամ և 2,886,406 մլն դրամ։
2024թ․ հունիսի վերջի դրությամբ իրական հատվածում Սաուդյան Արաբիայի ներդումների մաքուր պաշարների ծավալների մասնաբաժինը ընդհանուր ներդրումներում կազմել է 0.3%: Միևնույն ժամանակ նկատենք, որ ԱՄԷ-ի ներդումների ծավալների մասնաբաժինը ՀՀ իրական հատվածում ներդումների ընդհանուր մաքուր պաշարներում կազմել է 4․2 %, իսկ ֆինանսական հատվածում՝ 0․01%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում