Չինաստանն ընդլայնում է համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ

1 Min Read

Չինաստանը երեք տարվա մեջ առաջին անգամ դոլարային պարտատոմսեր կթողարկի մինչև $2 մլրդ արժողությամբ, որոնք  կտեղակայվեն Էր Ռիադում, փոխանցում է Forbes-ը։

Այս քայլն ավելի շատ խորհրդանշական է և ուղղված է Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև կապերի ամրապնդմանը, կարծում են փորձագետները:

Վերջին անգամ Չինաստանը դոլարային պարտատոմսեր է թողարկել 2021թ․։ Փորձագետների կարծիքով ՝ Չինաստանը կարող է վերադառնալ ամերիկյան արժույթով պարտատոմսերի շուկա հաջորդ տարի։


Սաուդյան Արաբիան 2026-2028 թվականներին կտրուկ կավելացնի նավթի արդյունահանումը


Սաուդյան Արաբիայում դոլարային պարտատոմսերի վաճառքի Չինաստանի ծրագիրը կարող է տնտեսության եւ ֆինանսական շուկաների ոլորտում երկրների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի մի մասը լինել:

Փոխադարձ ներդրումներն աճել են 2022թ․ Սի Ցզինպինի՝ Էր Ռիադ կատարած այցից հետո։  2024թ․  «Baoshan Iron & Steel Co.», չինական խոշորագույն պողպատ արտադրող ընկերությունը կրկնապատկել է իր ներդրումները պողպատե թիթեղների արտադրությամբ զբաղվող  Սաուդյան Արաբիայի ձեռնարկություններից մեկում՝ հասցնելով մինչև $1 մլրդ:

Սաուդյան Արաբիայի սուվերեն ֆոնդը բաժնետոմսեր է ձեռք բերել չինական մի քանի ընկերություններում, այդ թվում ՝ համակարգիչներ և նոթբուքեր արտադրող Lenovo Group-ում: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում գործարկվել են երկու բորսայական ֆոնդեր, որոնք հետևում են Հոնկոնգի և Չինաստանի բաժնետոմսերին:

 

https://www.forbes.ru/investicii/524461-kitaj-resil-vypustit-dollarovye-obligacii-vpervye-za-tri-goda

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով