Եվրախորհրդարանի անդամները կ ստիպեն այնպիսի ընկերություններին, ինչպիսին է Apple Inc.-ը, հարմարեցնել այն ապրանքները, որոնք դեռ չունեն USB-C լիցքավորիչ՝ օգտագործելու դրանք: Apple-ի դեպքում դա վերաբերում է, մասնավորապես, iPhone-ին։ Հայտնում է Bloomberg-ը։
Առաջարկն ի սկզբանե վրդովեցրել է Apple-ին՝ ասաելով, որ դա կհանգեցնի նորարարությունների կրճատմանը: Այնուամենայնիվ, ընկերությունը ներկայումս փորձարկում է iPhone-ի ապագա մոդելները, որոնք կփոխարինեն սեփականատիրական Lightning լիցքավորման պորտը ստանդարտ USB–C միակցիչով: Ներկայիս Apple նոութբուքերն ու iPad Pro մոդելներն արդեն օգտագործում են դրանք, ինչպես և շատ հայտնի Android սմարթֆոնները:
Ըստ առաջարկվող կանոնների՝ Եվրոպայում վաճառվող բոլոր հեռախոսներն ու պլանշետները պետք է համապատասխանեն մինչև 2024 թվականի աշունը: Նոթբուքերն ավելի շատ ժամանակ կունենան անցում կատարելու համար: Հանձնաժողովը ապագայում կկարողանա նաև անլար լիցքավորման ստանդարտներ սահմանել։
Այս առաջարկն առաջին անգամ առաջ է քաշվել Եվրահանձնաժողովի կողմից անցյալ տարի։ Այն նախատեսված է նվազեցնել թափոնները և խնայել սպառողներին տարեկան մոտ 250 միլիոն եվրո (247 միլիոն դոլար)՝ այլևս ստիպված չլինելով գնել տարբեր լիցքավորիչներ յուրաքանչյուր սարքի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում