Անվտանգության համաթվով առաջատար երկրները` ըստ Gallup-ի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհի ավելի քան 100 երկրում բնակվող 146,000 չափահաս մարդկանց շրջանում հարցում է անցկացվել անվտանգային միջավայրի մասին։

Մասնավորապես, հարցման արդյունքներով փորձ է արվել հասկանալ մարդկանց վերաբերմունքը սեփական երկրներում անվտանգության, ոստիկանության նկատմամբ վստահության, հարձակման ու թալանի դեպքերի վերաբերյալ։ Այս հարցերի պատասխանները թույլ են տվել հաշվարկել համաշխարհային անվտանգության համաթիվը, որի փաստացի արժեքները որքան մոտ են 100 բալին, այնքան բնակչությունը տվյալ երկրում իրեն անվտանգ է զգում։

Արդյունքում առաջին 5 հորիզոնականներում են հայտնվել հետևյալ երկրները․

Նկատենք, որ առաջին երկու հորիզոնականներում հայտնված երկրներում  չափազանց բարձր մակարդակի է պետական միջամտությունը երկրի գործերին։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի Քուվեյթի, Տաջիկստանի և Սինգապուրի բնակչությունն իրեն չափազանց անվտանգ զգա։

Այսպես, Քուվեյթում գլոբալ անվտանգության համաթիվը կազմել է 98 բալ, իսկ Սինգապուրում և Տաջիկստանում՝ 95 բալ։

Հատկապես հետաքրքական են Տաջիկստանի արդյունքները. Կենտրոանական Ասիայի մի երկիր, որն արդեն կես դարից ավելի է`ղեկավարվում է մեկ մարդու կողմից։ Երկիրը սահմանակից է թմրանյութերի շրջանառության և ծայրահեղ իսլամիստների ակտիվության օջախներին։

Այդուհանդերձ, Տաջիկստանի բնակիչներն իրենց ապահով են զգում և մեծ վստահություն ունեն ոստիկանության նկատմամբ։

Երրորդ տեղում է հայտնվել Նորվեգիան՝ 93 բալ արդյունքով։

Ցուցակի 5-րդ հորիզոնականում են հայտնվել Դանիան, ԱՄԷ-ն, Վիետնամը՝ 90 բալ արդյունքներով։

Հավելենք, որ ստացված արդյունքները վկայում են Հավաքական Արևմուտքի նկատմամբ վերաբերմունքի էական փոփոխության մասին։

Հավաքական Արևմուտքը, որտեղ սեփական բնակչությունն է կասկածում իր անվտանգային միջավայրի վրա, այլևս այն չափանիշը չէ, որին պետք է փորձեն ձգտել մյուս երկրները։

Արևմուտքը շարունակում է սխալներ թույլ տալ մի շարք կենսական նշանակություն ունեցող հարցերում` ժողովրդավարություն, ազատ խոսք, սեփականության իրավունքի պաշտպանություն, առևտուր առանց սահմանափակումների և այլն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով