Շինարարության ծավալներն աճել են երկնիշ թվով. Տնտեսության առանցքային ցուցանիշները` սեպտեմբերին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Սեպտեմբերին շարունակվել են ընթանալ հայ-ադրբեջանական բանակցությունները, և  զարգացումները հուշում են, որ շատ շուտով հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Տարածաշրջանում հնարավոր  հակամարտությունից հեռու մնալը, ապաշրջափակումն ու կայունությունը թույլ կտան ամբողջովին օգտագործել ՀՀ տնտեսության առկա պոտենցիալը։

Այս զգուշավոր դրական սպասումներով պայմանավորված`տնտեսության առանցքային ցուցանիշները սեպտեմբերին հաստատվել են հետևյալ մակարդակներում․  

 ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏245,601 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏75,636 մլն:

2024թ․ սեպտեմբերին առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏556,166 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏298,477 մլն մակարդակները:

2024թ․ սեպտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 730 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի սեպտեմբերին կազմել է ֏279,279, իսկ արտահանման և ներմուծման ծավալները սեպտեմբերին կազմել են համապատասխանաբար  $857 մլն և $1,081 մլն։ 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ սեպտեմբերին արձանագրված մակարդակները համեմատության մեջ դրվեն 2023թ․ սեպտեմբերի և 2024թ․ օգոստոսի համապատասխան  արդյունքների հետ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ սեպտեմբերին 2023թ․ սեպտեմբերի համեմատ հաստատվել է 7% մակարդակում։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է մոտ 5%:

2024թ․ սեպտեմբերին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 15%-ով։

2024թ․ սեպտեմբերին 2023թ․ սեպտեմբերին համեմատ առևտրի շրջանառության ծավալներն աճել են մոտ 13%-ով։

2024թ․ սեպտեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է մոտ 12%։

2024թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 0․6%-ով։

2024թ․ սեպտեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է մոտ 7%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 39%-ով և 12%-ով։ 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ սեպտեմբերին օգոստոսի համեմատ կազմել է մոտ 7%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ սեպտեմբերին օգոստոսի համեմատ կազմել է մոտ 2%:

2024թ․ սեպտեմբերին օգոստոսի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 13%-ով։

Անկումներ են արձանագրվել նաև ներմուծման և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում` համապատասխանաբար մոտ 11%-ով և 13%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով