Որքա՞ն է կազմում ԱՄՆ պետական պարտքը. Թրամփը որոշել է ամբողջությամբ մարել այն

1 Min Read

ԱՄՆ պետական պարտքը 2024թ․ հուլիսի վերջին հատեց $35 տրլն-ի սահմանը. փոխանցում է РВК-ն։ Դեռևս 2024թ․ հունվարին այն կազմում էր $34 տրլն։

Այն պարագայում, երբ բազմաթիվ երկրներ չեն պատկերացնում ինչպես նվազեցնել իրենց «աննշան» պետական պարտքերը, ԱՄՆ-ն ընդամենը մի քանի ամսում ավելացնում է պետական պարտքը  ուղիղ $1 տրլն-ով։

Մինչ աշխարհի խոշոր տնտեսագետները սարսափած են ԱՄՆ պետական պարտքի մասշտաբներով, ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը գտել է պարտքի մարման ամենակարճ ճանապարհը։ Նրա պնդմամբ` նախագահ դառնալու դեպքում պատրաստվում է ԱՄՆ ամբողջ պարտքը մարել կրիպտոարժույթով։



Թրամփը որոշել է լուծել պետական պարտքի խնդիրը, որը երկար ժամանակ էտանջում է բոլորին. ավելի քան 20 տարի է` Վաշինգտոնը հերթական պարտքի հաշվին է լցնում ԱՄՆ-ի` անընդհատ առաջացող բյուջետային ճեղքվածքը։ 

 

Կիսվեք այս հոդվածով