Որպեսզի լեզու գտնեք ինքներդ ձեզ հետ, օգտագործեք գլուխը, ուրիշների հետ՝ սիրտը. Հաջողակ Մտքեր

2 Min Read

🔸Միայնակ ես չեմ կարող փոխել աշխարհը: Բայց ես կարող եմ ջրի մեջ քար նետել, որը շատ ալիքներ կառաջացնի:

Մայր Թերեզա

🔸Ես հասկացել եմ՝ մարդիկ կարող են մոռանալ ինչ եք դուք ասել, ինչ եք արել: Բայց նրանք երբեք չեն մոռանա թե ինչ եք ստիպել նրանց զգալ:

Մայա Էնջելոու

🔸Եթե մտածում եք, որ դուք ինչ-որ բան կարող եք, կամ մտածում եք, որ չեք կարող՝ ամեն դեպքում դուք ճիշտ կլինեք:

Հենրի Ֆորդ

🔸Կատարելությունը անհասանելի է: Սակայն եթե մենք ձգտենք կատարելության՝ մենք կհասնենք անհավանական արդյունքների:

Վինս Լոմբարդի

🔸Կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, թե ինչ է կատարվում ինձ հետ և 90%-ով՝ իմ վերաբերմունքից դրան:

Չարլզ Սվինդոլ

🔸Եթե դուք ուշադրություն եք դարձնում այն բանի վրա, թե ինչ ունեք այս կյանքում՝ դուք միշտ կունենաք ավելին: Եթե Դուք կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ չունեք՝ դուք երբեք բավարարված չեք լինի:

Օպրա Ուինֆրի

🔸Հիշե՛ք, ոչ ոք, երբեք չի կարող առանց ձեր համաձայնության ստիպել զգալ ձեզ թերի:

Էլիանոր Ռուզվելտ

🔸Ես չեմ կարող փոխել քամու արագությունը: Բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ միշտ կարող եմ հասնել իմ նշանակետին:

Ջիմի Դին

🔸Որպեսզի լեզու գտնեք ինքներդ ձեզ հետ՝ օգտագործեք գլուխը, ուրիշների հետ՝ սիրտը:

Էլիանոր Ռուզվելտ

🔸Մեզնից շատերը չեն ապրում իրենց երազանքներով, որովհետև ապրում են վախերով:

Լես Բրաուն

 

Կիսվեք այս հոդվածով