Մինչև 14 տարեկան Ռուսաստանի բնակիչներին կարող են արգելել օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես գրում է «Իզվեստիան», նման առաջարկ է պատրաստել «ԱՎԱՆՏԻ» գործարարների հայրենասիրության զարգացման ասոցիացիայի ղեկավար Ռախման Յանսուկովը։ Նա համապատասխան նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
Փաստաթղթում ասվում է, որ ռուսական ընկերությունների ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ բողոքել սոցիալական ցանցերում արգելված բովանդակությունից։ Նրանք նաև ուշադրություն հրավիրեցին անչափահասների այս կայքեր մուտք գործելու «օրենսդրական կարգավորման բացակայության» վրա։ Ասոցիացիայի տվյալներով՝ համացանցում կա ավելի քան 10 հազար բովանդակություն՝ կապված ահաբեկիչների հետ։
Նման ռեսուրսները, մի շարք այլ ռեսուրսների հետ միասին, ներառյալ «դռնփակ համայնքները», կարող են վտանգ ներկայացնել երեխաների համար։
Ասոցիացիան կարծում է, որ անհրաժեշտ է արգելել 14 տարեկանից ցածր անչափահասների կողմից սոցցանցերի օգտագործումը։ Նման սահմանափակում մտցնելու համար կազմակերպությունն առաջարկել է պարտավորեցնել նման հարթակներին գրանցում մտցնել անձնագրի լուսանկարի միջոցով։ Միևնույն ժամանակ, այն օգտատերերը, ովքեր արդեն հաշիվներ ունեն տարբեր կայքերում, պետք է վերաստուգում անցնեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում