Նիդեռլանդների կառավարությունը նախատեսում է ծախսել 23,5 միլիարդ եվրո՝ փոխհատուցելու գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման համար։ Այս մասին ասվում է Նիդեռլանդների իշխանությունների երեքշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ ТАСС-ի՝ Ձմռան սկզբին տնային տնտեսություններին օգնելու համար սպառողները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կստանան 190 եվրո ամսական հաստատագրված զեղչ իրենց գազի և էլեկտրաէներգիայի վճարների համար։ Փոխհատուցումը նույնն է բոլոր փոքր սպառողների համար և կկազմակերպվի մատակարարների միջոցով:
Իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում գնային շեմ կմտցվի։ Գազի համար առավելագույն սակագինը կկազմի 1,45 եվրո մեկ խորանարդ մետրի համար՝ տարեկան մինչև 1,2 հազար խորանարդ մետր սպառման դեպքում։ Տարեկան մինչև 2,9 հազար կիլովատ ժամի գերազանցման դեպքում սպառողները գազի և էլեկտրաէներգիայի համար կվճարեն մատակարարների կողմից սահմանված սակագներով։
Վիճակագրության համաձայն՝ Նիդերլանդների միջին ընտանիքը տարեկան սպառում է մոտ 1200 խմ գազ և 2460 կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում