ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից:
Դրա համար անհրաժեշտ է՝
1. Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
2. գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար:

Կիսվեք այս հոդվածով