Եվրահանձնաժողովը տուգանքի ընթացակարգ է սկսել չինական առցանց առևտրի հսկայի՝ Temu-ի նկատմամբ։ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, թե կասկածում է, որ Էժան ապրանքներ վաճառող հարթակը խախտում է թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը։ Ի թիվս այլ բաների, խոսքը նաև կեղծ և վտանգավոր ապրանքների վաճառքի մասին է, տեղեկացնում է Dw.com-ը։
Վարույթի ընթացքում, մասնավորապես, կուսումնասիրվի Temu կայքի դիզայնը։ Նրա քննադատները կարծում են, որ այն ստեղծված է այնպես, որ գնորդների մոտ կախվածություն առաջացնի՝ նրանց հրահրելով չպլանավորված ծախսերի։