Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայի տնտեսությունը, ռուսական հատուկ գործողություններով պայմանավորված, այս տարի կնվազի 35%-ով։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ տնտեսական ակտիվությունը տուժում է արտադրական օբյեկտների ոչնչացման, գյուղատնտեսական հողերի վնասման և աշխատուժի կրճատման պատճառով։
Համաշխարհային բանկի վերջին գնահատականների համաձայն՝ սոցիալական, արտադրական և ենթակառուցվածքային ոլորտներում վերականգնման և վերակառուցման անհրաժեշտությունը կազմում է առնվազն 349 միլիարդ դոլար։
Այս ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ գերազանցում է 2021 թվականի Ուկրաինայի տնտեսության չափը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում