Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են. պայքարում են ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Մարդիկ շունչները պահած սպասում են ամերիկացիների ընտրության արդյունքներին, որոնք բացառիկ ազդեցություն են ունենալու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի վրա ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։
Ամերիկացիներն իրապես բարդ ընտրության առջև են կանգնած, քանի որ փորձում են հասկանալ, թե որ թեկնածուն կկարողանա լուծել ԱՄՆ տնտեսությունում առկա խնդիրները։ Քամալա Հարիսի օգտին են խոսում Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների հավաստիացումներն այն մասին, որ վերջինիս ծրագիրը կփրկի տնտեսությունը, իսկ Թրամփինը՝ ոչ։ Տնտեսագետների կարծիքով՝ Դոնալդ Թրամփն ինքնին անկայունություն է, իսկ տնտեսությունը սիրում է կայունություն, օրենքների և իրավունքների պաշտպանություն։
Թրամփի տնտեսական քաղաքականության կարևոր միտումներից է Չինաստանի և Եվրամիության հետ առևտրային պատերազմների վարումը և խորացումը, ինչպես նաև ամերիկյան պատմության մեջ նախադեպը չունեցող կոշտ քաղաքականությունը միգրանտների նկատմամբ։ Այս երկու քաղաքականություն էլ, տնտեսագետների կարծիքով, հարվածելու է ԱՄՆ տնտեսությանը՝ բարդացնելով իրավիճակը կուտակած հսկայական պարտքի պայմաններում։
Չնայած տնտեսագետների կոչերին՝ սովորական ամերիկացիները կարծում են, որ Թրամփն ավելի ճիշտ ու արդյունավետ քաղաքականություն կվարի։ Մյուս կողմից, Քամիլա Հարիսին մեղադրում են խոստումներ տալու մեջ այն պարագայում, երբ փոխնախագահի պաշտոնում երկարամյա աշխատանքի արդյունքները չեն վկայում ամերիկյան տնտեսության զգալի տեղաշարժերի մասին։
Այսպիսի խառը և անորոշ իրավիճակում ամերիկացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը, իսկ վիճակագրությունը օգնում է հասկանալ՝ ինչպիսին է իրավիճակը ընտրություններից առաջ․
Վերը բերված վիճակագրական տվյալները նկարագրում են ԱՄՆ սպառողների և բիզնես շրջանակների վստահությունը ԱՄՆ տնտեսության նկատմամբ։ Այսպես, ընտրական 2024թ․ հունավար-հոկտեմբեր ամիսներին բիզնեսի վստահությունը ԱՄՆ-ի տնտեսության նկատմամբ չի հասնում 100 բալի, ինչը նշանակում է, որ Բիզնեսը թերահավատորեն է վերաբերևոմ ԱՄՆ տնտեսության ներկային և հեռանկարներին։
Այսպես, դեռևս 2024թ հոկտեմբերին բիզնեսի վստահության համաթիվը կազմել է 98․63 բալ։ 2024թ․ հունվար-սեպտեմբերին բիզնես վստահության համաթիվը հաստատուն տատանվել է 98-99 բալի շրջակայքում։
Ավելի ցածր է սպառողների վստահությունը տնտեսության նկատմամբ։ 2024թ․ հոկտեմբերին սպառողների վստահության համաթիվը կազմել է 68․9 բալ, որ չնչին կերպով է ավելացել 2024թ․ հունվարի համեմատ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում