Բելգիայում տեղակայված գործարանը, որն արտադրում է «Audi» մակնիշի ավտոմեքենաներ, կփակվի՝ պայմանավորված Չինաստանում Audi-ի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ։ Բացի այդ եվրոպական ավտոարտադրողները չեն կարողանում դիմակայել չինական ավտոարդյունաբերության գրոհին։
Բելգիայում Audi գործարանը կփակվի արդեն 2025թ․ փետրվարին, որի արդյունքում առանց աշխատանքի կմնա ավելի քան 3000 մարդ։ Audi-ի մենեջերներն անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան գտնել ներդրողներ և փրկել գործարանը։ Այս պահի դրությամբ այլևս չի քննարկվում էլեկտրոմոբլիների արտադրությունը։ Ընկերությունը կարող է անցում կատարել գյուղատնտեսական տրանսպորտի արտադրության։
Գործարանի գնմամբ հետաքրքված է չինական «Nio» ընկերությունը։ Նկատենք, որ Բելգիայում Audi -ի գործարանը սկսել էր իր աշխատանքները դեռևս 75 տարի առաջ։
Հավելենք, որ միանգամից մի քանի գործոններ են ազդում գերմանական ավտոարդյունաբերությունում դիտվող լճացման գործընթացների վրա։ Մասնավորապես, չինական շուկայի կրճատումը, արևմուտք-չինաստան առևտրային պատերազմները, էժան ռուսական գազի դարաշրջանի փակումը և չափազանց մեծ ֆինանսական բեռը ռուս-ուկրաինական պատերազմում։
https://auto.rambler.ru/news/53678523-audi-vse-taki-zakryvaet-zavod-v-bryussele/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում