Քննարկվում են «40+10» ծրագրում կատարվելիք փոփոխությունները

1 Min Read
Արցախցիների աջակցության «40+10» ծրագրում կատարվելիք փոփոխություններն են այսօր խոսել  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստում։
2025 թվականին «40+10» ծրագրով աջակցությունը կլինի թիրախային։
Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասապարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված Կառավարության միջոցառումները։
Անդրադարձ է կատարվել նաև բնակապահովման ծրագրին: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերել են բնակապահովման ծրագրի շահառու դառնալու, 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով