Մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ սուբյեկտը ում հետ կապ ունի, ինչքանով կապ ունի. Ռուստամ Բադասյան

1 Min Read

«Հարկային վարչարարություն անելիս մեր աչքերը փակ են, մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ սուբյեկտը ում հետ կապ ունի, ինչքանով կապ ունի, կապ ունի, թե չունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է արել սոցապ նախարար նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում, խախտումներ է արձանագրել, բայց որեւէ քայլ չի արվել:

Հարցին՝ իրենք չգիտե՞ն, թե ովքեր են այս կամ այն ընկերության սեփականատերերը. Բադասյանը պատսախանեց.

«Իհարկե, գիտենք՝ այդ ընկերությունների տերերն ովքեր են, իրական շահառուների մասին ինֆորմացիա էլ ենք ունենաում, եթե դա մեզ հետաքրքիր է հարկային վարչարարության տեսանկյունից: Մեր ռիսկերի համակարգը աշխատում է ալգորիթների հիման վրա: Մենք տալիս ենք ալգորիթմը, ինքն ընտրում է, թե որ ընկերությունները պետք է ստուգվեն:

Բացառված է, որ իրավախախտում հայտնաբերվի ու ոչ մի բան չարվի: Խնդրում եմ բանավոր կամ գրավոր ասեք այդ տնտեսվարողի անունը: Մենք էլ կփորձենք նույնականացնել, թե որ սուբյեկտն է, որ կարող է որեւէ կապ ունենալ կամ չունենալ ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ, եւ պարզաբանենք՝ արդյոք եղել է իրավախախտում, եւ եթե եղել է, պատասխանատվություն եղել է, թե ոչ»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով