Վերջին 3 տարիներին կրճատվել է ստվերային տնտեսությունը. ՊԵԿ ղեկավար

1 Min Read

«Մեր գնահատականներով՝ 2022թ. հարկերի հիմնական տեսակներով տարբերությունը կազմել է ՀՆԱ 3,06 տոկոսը, ինչը 0,5 տոկոսային կետով ավելի բարձր է, քան նախորդ տարի։ 2023թ. ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը, որը կազմել է 24,1 տոկոս, բարելավվել է նախորդ տարվա համեմատ 1 տոկոսային կետով»,- ասել է ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Այսօր Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Բադասյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցին ասել է, որ վերջին 3 տարիներին ստվերային տնտեսությունը երկրում կրճատվել է։

ՊԵԿ ղեկավարը հավաստիացրել է, որ դա տեղի է ունեցել տնտեսական գործոնների եւ կառավարման համակարգի բարելավման ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը 2025թ. կկազմի 25 տոկոս 2020թ. 22,6 տոկոսի համեմատ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով