ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը անդրադառնալով «Նոր Զովքի» գործին` ասել է, որ Շուրջ 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման։
«Մեր կողմից հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,– ավելացրեց նա:
Իսկ այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքին ներկա է եղել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց.
«ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում