Որքա՞ն աշխատավարձ են առաջարկում «Երևան ավտոբուսում» աշխատելու համար

0 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն  այսօր հայտարարել է, որ արդեն մայրաքաղաքում  են 171 նոր ավտոբուսներ, որոնց համար անհրաժեշտ են վարորդներ:

171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է անհրաժեշ՝ «D» կարգի վարորդական իրավունքով, 2 տարի աշխատանքային ստաժով, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է:

Ավինյանը դիմեց երևանցիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով