Այս տարի որքա՞ն ավտոմեքենա է ներմուծվել Վրաստան և որքա՞նը` արտահանվել և վերաարտահանվել

2 Min Read

 2024 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանը ներմուծել է 39,8 հազար ավտոմեքենա, արտահանել՝ 3,8 հազար և վերաարտահանել 30,5 հազար մեքենա. փոխանցում է Sputnik Грузия-ն:
Մասնավորապես, առաջին եռամսյակում Վրաստան է ներկրվել 25,2 հազար ավտոմեքենա, արտահանվել՝ 3,1 հազար, իսկ վերաարտահանվել՝ 19,2 հազար, իսկ երկրորդ եռամսյակում ներմուծվել է 35,2 հազար ավտոմեքենա, արտահանվել՝ 2,9 հազար, իսկ վերաարտահանվել՝ 24,9 հազար։
Երեք եռամսյակների ընթացքում առևտրի հիմնական մասը եղել է մարդատար ավտոմեքենաները, որոնք կազմել են ընդհանուր շրջանառության մոտ 95%-ը։

2024 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը արտասահման է արտահանել 3837 ավտոմեքենա։

Երրորդ եռամսյակում Վրաստանում վաճառվել է 3688 մարդատար ավտոմեքենա, 17 մասնագիտացված տրանսպորտային միջոց, 42 բեռնատար, 36 գյուղտեխնիկա, 3 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս, 32 կցասայլ և 19 մոտոցիկլետ։

2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին վերաարտահանման է ուղարկվել 30 535 մեքենա։

Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը վերաարտահանել է 30048 մարդատար ավտոմեքենա, 53 մասնագիտացված մեքենա, 218 բեռնատար, 33 միավոր գյուղտեխնիկա, 20 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս, 94 կցասայլ և 69 մոտոցիկլետ։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներմուծմանը, ապա դրանց թիվը երրորդ եռամսյակում կազմել է 39758, որից մեծ մասը կազմել են նաև մարդատար ավտոմեքենաները։
2024 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 35083 մարդատար ավտոմեքենա, 496 մասնագիտացված տրանսպորտային միջոց, 2536 բեռնատար, 227 գյուղտեխնիկա, 337 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս, 564 կցասայլ և 515 մոտոցիկլետ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով