«Ատոմակայանը Հայաստանի համար էներգետիկ ոլորտում անվտանգության վահան է, այդ թվում՝ նորը, եթե այն կառուցվի»,- այսօր կայացած «Էներգետիկ գործընթացներ. տարածաշրջան» թեմայով սեմինարի ժամանակ ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է 600 ՄՎտ հզորությամբ կայան, իդեալական տարբերակը 600-ական ՄՎտ հզորությամբ երկու կայան կառուցելն է։
Ավետիսյանն ասաց, որ բանակցություններ են տարվում 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման շուրջ, որից 600 ՄՎտ-ն ուղղվելու է Իրանին, սակայն միջպետական համաձայնագրի կարգավիճակ ունեցող փաստաթուղթ չի ստորագրվել, ինչը շատ կարևոր է։
Առավել նպատակահարմար է ոչ թե նոր ատոմակայանի, այլ նոր ռեակտորի կառուցումը․ սա էլ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքն է։ Նրա խոսքով՝ իրականում նոր ատոմակայանի կառուցման իրական առաջարկներ չկան, այլ միայն PR ու աղմուկ։
Ըստ նրա՝ Հայաստանի հետ աշխարհում կարող են համագործակցել միայն երեք երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում