Արդյո՞ք իրատեսական է Ադրբեջանից Հայաստան գազի ներմուծումը

1 Min Read

«Էներգետիկ գործընթացները. տարածաշրջան» թեմայով սեմինարին  էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը ասել է, որ Ադրբեջանի համար տնտեսապես իրագործելի չէ Հայաստան գազի արտահանումը։
Փորձագետը վստահ է, որ Ադրբեջանը չունի գազի ավելցուկային պաշարներ, որ կարողանա արտահանի լրացուցիչ շուկաներ։ Ադրբեջանը դեռ խնդիր ունի ավելացնելու գազի ծավալները Թուրքիա և Եվրամիություն, որտեղ արդեն մատակարարում է կապույտ վառելիքը։

Փորձագետն ընդգծեց, որ վերջին տարիներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 40%-ով։

Ադրբեջանը Թուրքիային գազը վաճառում է մեկ խորանարդ մետրը մոտ 290 դոլարով, իսկ Հայաստանը սահմանին ռուսական գազը ստանում է 1 խորանարդ մետրը 165 դոլարով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով