Intel-ը ստիպված է հրաժարվել է իր վերջին կանխատեսումից, ըստ որի 2024 թվականին պետք էր վաճառեր ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ Gaudi չիպեր։ Այս մասին գրում է Forbes–ը։ Այս չիպերը նախատեսված են արհեստական ինտելեկտի (AI) հավելվածների համար։
Intel-ը այս տարվա երրորդ եռամսյակում ունեցել է $13,3 մլրդ եկամուտ, ինչը գերազանցում է վերլուծաբանների սպասումները: Նախաշուկայական առևտրում ընկերության բաժնետոմսերն աճում են 7%-ով։
Չնայած եռամսյակային լավագույն արդյունքներին, Gaudi չիպերի վաճառքը չարդարացրեց սպասելիքները․ նշում է գործակալությունը։
Վերլուծաբանների հետ զրույցի ժամանակ Intel-ի գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը բացատրեց դրանց դանդաղ ընդունումը ծրագրային ապահովման և երկրորդ սերնդի չիպերից վերջին անցման հետ:
Նախկինում Intel-ը կանխատեսում էր, որ կկարողանա վաճառել առավելագույնը 500 միլիոն դոլարի AI չիպեր, ստանալ ավելի քան 500 միլիոն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում