Լուսնից հողի նմուշներ բերելու համար որքա՞ն գումար է պատրաստվում ծախսել Հնդկաստանը

1 Min Read

Հնդկաստանը նախատեսում է 2028 թվականին Լուսնի մակերևույթից Երկիր մոլորալ բերել հողի նմուշներ։ Այս առաքելությունը կպահանջի երկու արձակում, քանի որ Հնդկաստանը չունի բավական հզոր հրթիռներ, որոնց վրա հնարավոր կլինի տեղավորել բոլոր անհրաժեշտ սարքերը։

Եթե ​​ամեն ինչ հաջողվի, ապա Հնդկաստանը կդառնա չորրորդ երկիրը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որը Լուսնից հողի նմուշներ կբերի Երկիր։ Իհարկե, դա առաջինը չի լինի, բայց դա չի նսեմացնի այն գիտական առաջընթացը, որը կգրանցեն հնդիկ գիտնականներն ու ինժեներները, եթե կարողանան հաջողությամբ իրականացնել այս նախագիծը:

Հնդկաստանը նախատեսում է այս ծրագիրն իրականացնել համեմատաբար քիչ գումարով: Ծրագրի համար հատկացվել է ընդամենը 21 միլիարդ ռուփի (մոտ 250 միլիոն դոլար):

Chandrayaan-4 առաքելությունը կպահանջի երկու առանձին արձակում: Հրթիռներից մեկը կտեղափոխի անցումային մոդուլը և պարկուճը, որը Երկիր կհասցնի Լուսնից վերցված նմուշները, իսկ մյուսը՝ վայրէջքի և վերադարձի մոդուլը, որը նմուշներ հավաքելուց հետո կուղևվորվի լուսնային ուղեծիր և կկցվի անցումային մոդուլին: Ուղեծրում նմուշները կտեղադրվեն վայրէջքի պարկուճում, այնուհետև կուղևորվեն դեպի Երկիր։

 

Կիսվեք այս հոդվածով