Դոնալդ Թրամփը դատի է տվել CNN-ին

1 Min Read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի դատի է տվել CNN-ին զրպարտության համար՝ պահանջելով 475 միլիոն դոլարի փոխհատուցում, հայտնում է Reuters-ը։

Իր հայցում, որը ներկայացվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլի շրջանային դատարան, Թրամփը պնդում է, որ CNN-ը, որպես առաջատար լրատվական կազմակերպություն, օգտագործել է իր ազդեցությունն իրեն «սևացնելու» համար:

«CNN-ը փորձել է արատավորել հայցվորին մի շարք սկանդալային, կեղծ և զրպարտչական պիտակներով՝ «ռասիստ», «ռուս լաքեյ», «ապստամբ» և, ի վերջո, «Հիտլեր»»,- ասվում է հայցի մեջ։

Թրամփն ասում է, որ CNN-ը երկար ժամանակ քննադատել է իրեն, սակայն վերջին ամիսներին հարձակումներն ուժեղացրել է, քանի որ ունի մտավախություն, որ նա 2024 թվականին կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում:

CNN-ը հրաժարվել է մեկնաբանել դեպքը:

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում» դատական ​​հայցեր է ներկայացնելու այլ խոշոր լրատվամիջոցների դեմ, և որ նա կարող է նույնիսկ քայլեր ձեռնարկել Կոնգրեսի հանձնաժողովի դեմ, որը հետաքննում է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա իր կողմնակիցների հարձակումը:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով