2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 6,5 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից։
Sputnik Грузия-ի փոխանցմամբ՝ գալիորեն աճել են ԵՄ երկրներից, Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Իսրայելից և Սաուդյան Արաբիայի այցելուների ծախսած գումարները Վրաստանում։
2025 թվականին Վրաստանի համապատասխան գերատեսչությունը կսկսի ակտիվ արշավներ անցկացնել զբոսաշրջության նոր շուկաներում՝ Հնդկաստանում և Չինաստանում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, որոնց հետ նախատեսվում է ուղիղ չվերթներ մեկնարկել։
Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի ինն ամիսներին Ռուսաստանից այցելուները ծախսել են ամենամեծ գումարը՝ 647,7 մլն դոլար՝ 15,6%-ով պակաս, քան 2023 թվականի հունվար-սեպտեմբերին։
ԵՄ քաղաքացիների եկամուտները նվազել են 4,2%-ով, իսկ Թուրքիայի քաղաքացիների եկամուտները, ընդհակառակը, աճել են 1,2%-ով։
2024 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 2,8 միլիոն զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համամեատ 2,5 տոկոսով ավելի է։
Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ կատարվել է 1,9 միլիոն զբոսաշրջային այցելություն, ինչը 8,3%-ով ավելի է, քան նախորդ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին։
Ամենից հաճախ զբոսաշրջիկներ են գնացել Վրաստան Ռուսաստանից՝ 496 հազար, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 24,6%-ը։ Դրան հաջորդում են Թուրքիան (17,4%) և Հայաստանը (13,1%)։ Վրաստանում օտարերկրացիները 2,1 միլիարդ դոլար են ծախսել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում