Քանի՞  «հաջողակ տղամարդ» է ընթրել Աննա Հակոբյանի հետ

1 Min Read

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր գնացել 62 տղամարդ գործարար, արդյունքում հիմնադրամ է փոխանցվել 62 մլն դրամ։

««Իմ Քայլը» հիմնադրամը հանդիսանում է կամուրջ՝ տարբեր բնագավառներում հաջողության հասած և բիզնեսում առաջին քայլերն անող մարդկանց միջև։ Մենք այս ծրագիրն իրականացնելու ենք տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Այս գարնանը «Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 42 կին գործարար և մարզերում աշխատող և բիզնեսը նոր սկսող կամ ընդլայնող 42 շահառու ստացավ մեկական միլիոն դրամ։ Այսպիսով, «Իմ Քայլը» հիմնադրամը խթանում է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացումը և ստեղծում է նոր աշխատատեղեր։ Վստահ եմ, որ այս ծրագիրը շարունակական կլինի»,- բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով