Նոյեմբերի 1-ից «Ozon» առցանց խանութը դադարեցրել է ապրանքների մեծ մասի համար հետվճարային տարբերակը` բացառությամբ «նորաձևության» կատեգորիայի, որը ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, զարդեր և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ է փորձել վճարելուց առաջ:
«Մենք որոշել ենք թողնել այդ հնարավորությունը այն կատեգորիաների համար, որոնք առավել պահանջված են հաճախորդների կողմից: Հագուստի, կոշիկի, աքսեսուարների և զարդերի, ինչպես նաև գնորդի համար կարևոր այլ ապրանքների դեպքում դեռևս հնարավոր է վճարելու արանքը ստանալուց կամ զննելուց հետո: Մնացած կատեգորիաներում նոյեմբերի 1-ից կկասեցնենք հետվճարային տարբերակը. ապրանքի համար պետք է վճարվել պատվերը ձևակերպելիս»,— նշել են ընկերությունից։
Նշվում է, որ «նորաձևություն» կատեգորիայից ապրանքներ գնելիս հաճախորդները կրկնակի հաճախ են օգտվում հետվճարից, քան մյուս կատեգորիաների համար։ Այն օգտատերերը, ովքեր արդեն պատվիրել են ապրանքներ «Ozon»-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ, կկարողանան վճարել դրանց դիմաց ստացման պահին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում