Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում միայն մեկն է, որ ամերիկացի չէ:
Ֆրանսիացի միլիարդատեր և «LVMH» ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում իջել է հինգերորդ հորիզոնական:
Այժմ առաջին քառյակում բացառապես ամերիկացիներ են: Ավելին` Բեռնար Առնոն ԱՄՆ քաղաքացիություն չունեցող միակ մարդն է ամենահարուստ միլիարդատերերի տասնյակում։
Ֆրանսիացու կարողությունը գնահատվում է 177 միլիարդ դոլար: Նա զիջել է չորրորդ տեղը «Oracle» կորպորացիայի ստեղծողներից մեկին՝ Լարի Էլիսոնին՝ 181 միլիարդ դոլար կարողությամբ:
Առաջին տեղում շարունակում է մնալ «Tesla»-ի և «X» սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը, որի կապիտալը կազմում է 263 միլիարդ դոլար:
Հաջորդը «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է` 209 միլիարդ դոլարով, երրորդը` «Մետա»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 181 միլիարդ դոլար կարողությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում