Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղն արդեն բաց է և սիրով սպասում է իր հաճախորդներին։
Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղում բանկի հաճախորդները կգտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունն ու լուծումները:
Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրը Ամիօ բանկիհաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:
ՙՄասիս՚ մասնաճյուղն արտացոլում է բանկի նվիրվածությունը հյուրընկալ միջավայր ստեղծելուն և բարձրակարգ սպասարկում ապահովելուն: Բանկի հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում և կատարել շատ այլ գործարքներ:
Ամիօ բանկում հնարավորություններն ամպի չափ են…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում