Սաքսոֆոնի հնչյուններով, ավելի մեծ ու հարմարավետ սրահով և տեխնիկական ավելի մեծ հագեցվածությամբ՝ վերաբացվում է IDBank-ի «Արաբկիր» մասնաճյուղը՝ բոլոր նրանց համար, ովքեր, թեպետ, գիտեն IDBank-ի թվային գործիքների մասին, երբեմն նախընտրում են գալ և գործարքներ կատարել` անմիջական շփվելով աշխատակիցների հետ։
IDBank-ի Արաբկիրի վերաբացված մասնաճյուղը նախկինից տարբերվում է նաև աշխատակիցների թվի ավելացմամբ: Մասնաճյուղը սպասարկող 15 պատուհանները ձեզ հաստատ չեն թողնի երկար սպասել և ավելի արագ ու որակյալ կդարձնեն բանկային գործարքները:
Շարունակելով իր բոլոր 15 մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը՝ IDBank-ը հիշեցնում է, որ բանկային բոլոր գործարքները կարող եք կատարել նաև առցանց՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով։
Իսկ եթե, այնուամենայնիվ, նախընտրում եք անմիջական, նույնքան արագ և որակյալ սպասարկում, այսուհետ այդ հարցում ձեզ կօգնի Կոմիտասի պողոտա 56/162 հասցեում վերաբացված «Արաբկիր» մասնաճյուղը:
Մանրամասն` տեսանյութում։
Իդրամը և IDBank-ը՝ Mantashyants Global Expo-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում