Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական BYD ընկերությունը հայտնել է եռամսյակային եկամուտի մասին տվյալները , որն առաջին անգամ գերազանցել է Tesla-ին այն բանից հետո, երբ ընկերությունները լուռ մրցակցում են էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Չինաստանի ամենավաճառվող ավտոարտադրողի եկամուտը երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 24%-ով՝ հասնելով 201,1 մլրդ յուանի (28,2 մլրդ դոլար)՝ գերազանցելով Tesla-ին, որը նույն ժամանակահատվածում գրանցել է 25,2 մլրդ դոլար վաճառք:
BYD-ն երրորդ եռամսյակում վաճառել է 1,12 միլիոն էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենա, ինչի հետևանքով ընկերության զուտ շահույթն աճել է 11,5 տոկոսով՝ հասնելով պատմական առավելագույնին՝ 11,6 միլիարդ յուան (1,630 միլիարդ դոլար), ինչը դեռ նկատելիորեն ցածր է Tesla-ի շահույթից, որը կազմել է 2.2 միլիարդ դոլար: 2024 թվականի երեք եռամսյակների ընթացքում BYD-ի զուտ շահույթը կազմել է 25,2 միլիարդ յուան (3,54 միլիարդ դոլար)՝ 502,3 միլիարդ յուան (70,55 միլիարդ դոլար) եկամուտով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում