Մոտ 61%-ով աճել են էլեկտրական սարքավորանքի արտադրության ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մշակող արդյունաբերության ծավալները 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 21%-ով՝ կազմելով ֏1,319,573․0 մլն։

ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալների շուրջ 70%-ը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը։ Հետևաբար, մշակող արդյունաբերության զարգացման ապահովումը առանցքային խնդիր է։

2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մշակող արդյունաբերության ոլորտում զգալի աճեր են արձանագրվել հետևյալ ուղղություններով․

2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 20 անգամ աճել են կոքսի և թորած նավթամթերքի արտադրության ծավալները՝ հասնելով ֏ 614 մլն մակարդակին։

2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 անգամ աճել են հիմնական մետաղների արտադրության ծավալները՝ հասնելով ֏339,890 մլն  մակարդակին։


Շինարարության ծավալներն աճել են երկնիշ թվով. Տնտեսության առանցքային ցուցանիշները` սեպտեմբերին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․հունվար-օգոստոսի համեմատ մոտ 61%-ով աճել են էլեկտրական սարքավորանքի արտադրության ծավալները։

Մոտ 30%-ով աճել են կահույքի արտադրության ծավալները՝ 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հասնելով  ֏11,174 մլն մակարդակին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով