2024 թվականի ինն ամիսներին վրացական գինու արտահանումից ստացված եկամուտները կազմել են 214,5 մլն դոլար, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ըստ Գինու զարգացման գործակալության.
▪️Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանն աշխարհի 68 երկիր է արտահանել 73,6 մլն լիտր գինի։ Արտահանման ծավալները 9%-ով գերազանցել են 2023 թվականի երեք եռամսյակների ցուցանիշները։
▪️Արձանագրվել է արտահանման աճ Լեհաստան, Գերմանիա, ԱՄՆ, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Կանադա, Հարավային Կորեա և այլն։
▪️36.3 մլն լիտր ալկոհոլային խմիչք է արտահանվել 55 երկիր.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում