809 մլն 495 հազար դրամ՝ Շիրակի մարզում իրականացվող 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

1 Min Read

809 մլն 495 հազար դրամը ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ հատկացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ համայնքներում իրականացված 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։

✅️Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում /25 փողոցի ասֆալտապատում/ ծրագրի՝ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմել է 743 մլն 734 հազար դրամ։
✅️Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում /Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն/ ծրագրի համաֆինանսավորմանն էլ ուղղվել է 65 մլն 761 հազար դրամ։

Կիսվեք այս հոդվածով