Samsung-ը կստեղծի առանձին ապրանքանիշ պրեմիում դասի սմարթֆոնների համար

1 Min Read

Թանկարժեք սմարթֆոնների համար Samsung ընկերությունը  նոր ապրանքանիշ կստեղծի:

Ընկերությունն Galaxy ապրանքանիշի ներքո արտադրում է բյուջետային հեռախոսներ, ինչը, ըստ ընկերության ղեկավարների, ստվերում է նրանց ապրանքանիշը: Հենց այդ պատճառով էլ Samsung-ը նախատեսում է ստեղծել առանձին ապրանքանիշ, որի ներքո նախատեսում է արտադրել պրեմիում սարքեր։

Galaxy շարքը ներառում է Z, S, A, M և F խմբի սմարթֆոններ, մինչդեռ Apple-ն արտադրում է միայն թանկարժեք iPhone-ներ։

Samsung-ը կարծում է, որ առանձին ապրանքանիշի դեպքում իրենց համար ավելի հեշտ կլինի մրցել ամերիկյան այս ընկերության հետ և առաջ մղել պրեմիում սմարթֆոններ։

Ավելի վաղ հայտարարվել է, որ Samsung-ը պատրաստվում է թողարկել բյուջետային Galaxy A0X շարքի իր առաջին 5G սմարթֆոնը։

Այս շարքը սովորաբար ներառում է էժան հեռախոսներ՝ բազային գործառույթներով և մինչ այժմ առաջարկվել են միայն 4G մոդելներ։

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով