ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում սննդամթերքի արտադրության «դաշտը» ուսումնասիրել է «Փաստ» օրաթերթը։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ:
Այս գումարի կեսը բաժին է ընկնում երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:
Ոլորտի հարկերի 21 %-ը վճարելով` հարկատուների ցանկում 30-րդն տեղում է «Գրանդ Քենդի» ընկերությունը: Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Իսկ «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է:
Լավագույն եռյակը եզրափակում է ալ յուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է: