Հայաստանի և Ադրբեջանի «հնարավոր» խաղաղության հաստատման շրջանակում բացվելու են բոլոր տրանսպորտային միջանցքները՝ թույլ տալով տարածաշրջանին շուրջ 30 տարի ընթացքող անօրինական շրջափակման դառը էջը փակել։ Միայն թե խաղաղություն տանող այս ճանապարհը «հարթվում է» հայկական կողմի ծանրագույն կորուստների և միակողմանի զիջումների հաշվին։ Իսկ հայաստանյան իշխանությունները ցանկացած պարագայում առաջ են քաշում իրենց «խաղաղության խաչմերուկ» հիպոթեզը։
Իրականում տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը պետք է Հայաստանին հսկայական տնտեսական օգուտներ բերի։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ բեռնափոխադրումների ծավալների փոփոխությունները 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ` ըստ տրանսպորտի տեսակների․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ հունվար-օգոստոսի համեմատ ՀՀ բեռնափոխադրումների ծավալների անկում է դիտվում շուրջ 13%-ով, որի արդյունքում բեռնափոխադրումների ծավալները 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հաստատվել են Դ 10,500․1 մլն մակարդակում։
2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ բեռների արտահանման ծավալների ամենամեծ աճը՝մոտ 32%, դիտվել է օդային տրանսպորտի պարագայում։
Բեռների արտահանման ծավալների 1․3% անկում է դիտվել երկաթուղային տրանսպորտի դեպքում։
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների ներմուծման ծավալների աճը 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 4%։
Բեռների ներմուծման ծավալների ամենամեծ անկումը՝ մոտ 19%, դիտվել է երկաթուղային տրանսպորտի պարագայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում