Որո՞նք են հնդկական 10 խոշորագույն ընկերությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ֆոնին Հայաստանը սկսել է ակտիվորեն ռազմական նշանակության ապրանքներ ներմուծել Հնդկաստանից։ 

Հայաստանում ապրում և աշխատում են Հնդկաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնց նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։ Այս պայմաններում հայ-հնդկական հարաբերությունների ժամանակակից փուլն ունի զարգանալու և ընդլայնվելու միտում։

Իսկ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից ճիշտ կլիներ հնդկական խոշոր ըներությունների մասնակցությունը  Հայաստանի տնտեսությունում։

Քչերս գիտենք`որո՞նք են հնդկական խոշոր ընկերությունները և ի՞նչ ոլորտներ են ներկայացնում։

Այս բացը լրացնենք ստորև բերված գծապատկերի օգնությամբ․

2024թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ հնդկական խոշոր 20 ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի ընդհանուր ծավալները կազմել են $1․8 տլրն: Առանձնացրել ենք առաջին տասնյակը։

Այսպես, կոգլոմերատ  «Reliance Industries» ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է $214 մլրդ։

Երկրորդ տեղում է IT ծառայություններ մատուցող «Tata Consultancy Services»  ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է $176 մլրդ։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել ֆինանսական ծառայություններ մատուցող «HDFC Bank» ընկերությունը` շուկայական կապիտալիզացիան`$163 մլրդ։

Ցուցակը եզրափակում է «Life Insurance Corporation of India» ընկերությունը, որը գործում է ապահովագրության ոլորտում և ունի շուկայական կապիտալիզացիայի $67  մլրդ մակարդակ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով