Մարդկության զարգացման բոլոր ժամանակահատվածներում դիտվել են միգրացիոն հոսքեր, որոնք պայմանավորված են եղել տարբեր գործոններով։
Մեր ժամանակներում ևս նկատում ենք մեծ մասշտաբների հասնող մարդկանց տեղաշարժեր, որոնք ինչ-որ կերպ անհրաժեշտ է կառավարել, քանի որ անկանոն միգրացիոն հոսքերը կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել բոլոր ոլորտներում։
Զարմանալի է, սակայն Հայաստանը ինքը ևս դարձել է միգրացիոն հոսքերի խաչմերուկ։
Ստացվում է` ոչ միայն Հայաստանից է դիտվում մեր հայրենակիցների արտագաղթ, այլ նաև Հայաստանն ինքն է ընդունում որոշակի միգրացիոն հոսքեր։ Այս պայմաններում իշխանությունները որոշել են որոշ երկրների մասով սահմանափակել միգրացիոն հոսքերը, քանի որ դրանք կարող են ազդել ՀՀ անվտանգային միջավայրի վրա։
Այս նկատառումներից ելնելով` կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու ընթացակարգը։
Այս համատեքստում ՀՀ սահմանային անցակետերից մուտքերի և ելքերի տարբերությունը զգալի է եղել հետևյալ երկրների անձնագրեր ունեցողների համար․
2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար ՀՀ սահմանային անցակետերից մուտքերի և ելքերի տարբերությունը ՀՀ անձնագրերով քաղաքացիների համար կազմել է -24,148 սահմանային գրանցում։
Զարմանալի է, սակայն դիտվում է Հնդկաստանի քաղաքացիների արտահոսք` -5,597 սահմանային գրանցում։
Ռուսական անձնագրերով անձանց մուտքերը Հայաստան շարունակում են գերազանցել ելքերին՝ կազմելով 18,797 սահմանային գրանցում։
Հայաստան են գալիս նաև վրացական անձնագրերով քաղաքացիներ, որի արդյունքում մուտքային և ելքային սահմանային գրանցումների ծավալների տարբերությունը կազմել է 4,885։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում