27 ռուս միլիարդատերերի կարողությունը տարեսկզբից նվազել է գրեթե 94 միլիարդ դոլարով։ Դա հետևում Է Bloomberg Billionaires Index-ի ցուցակի տվյալներից:
Ըստ վարկանիշի ամենամեծ կորուստն ունեցել են Renova Group-ի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգը՝ ավելի քան $ 11 մլրդ (նրա ընթացիկ ակտիվները գնահատվում են $ 7,24 մլրդ), և Severstal-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը՝գրեթե $ 10 միլիարդ (այժմ նրա կարողությունը, ըստ գործակալության, կազմում է $ 19,1 միլիարդ):
Միևնույն ժամանակ միլիարդատերերից երեքն ավելացրել են իրենց կարողությունը՝ Անդրեյ Գուրևը՝ PhosAgro-ի տնօրենների խորհրդի նախկին անդամը՝ 1,5 մլրդ դոլարով, Տատյանա Բակալչուկը՝ Wildberries-ի գործադիր տնօրենը և USM հոլդինգի բաժնետեր Անդրեյ Սկոչը՝ գրեթե 200 մլն դոլարով:
Bloomberg-ի վարկանշային աղյուսակում ներառված են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ, այդ թվում՝ 27 ռուսներ։ Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ քաղաքացիների ընդհանուր ունեցվածքը հոկտեմբերի 3-ի դրությամբ գնահատվում է $ 300 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում