Volkswagen-ը Գերմանիայում որոշ գործարաններ կփակի վաճառքից ոչ բավարար եկամուտի պատճառով:
Volkswagen-ը (VW) դիտարկում է աշխատավարձերի համատարած կրճատումներն ու աշխատանքից ազատումը, ինչպես նաև Գերմանիայում իր գործարանների փակումը կամ կրճատումը, հայտնել են ընկերության արհմիությունից, հաղորդում է CNBC-ն:
Volkswagen-ի ղեկավարությունը վերջերս ներկայացրել է պլաններ, որոնք ներառում են աշխատավարձի 10% կրճատում բոլոր գործարաններում, ինչպես նաև աշխատավարձերի սառեցում 2025 և 2026 թվականներին, ըստ աշխատանքային խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոյի: Այս ամենը հաշվի առնելով՝ կազմակերպության հաշվարկներով՝ նշված ժամանակահատվածում աշխատողների աշխատավարձերը կնվազեն մոտավորապես 18%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում