Ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000 դրամը. ԲԸՏՄ

0 Min Read
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Սևանի իշխան» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է:
Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000 դրամը։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Կիսվեք այս հոդվածով