«Արդյո՞ք 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամներն ավելի քիչ քանակով են շրջանառության մեջ գտնվում, քան 50 և 200 անվանական արժեքով նմուշները»: Հարցը Երևանի քաղաքապետարանի՝ նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտի ուղեվարձը միայն 100 դրամանոց մետաղադրամով կամ QR կոդով վճարելու պահանջին ի պատասխան քննարկվում է սոցցանցերում։
BanksNews.am-ը Կենտրոնական բանկի մամուլի ասուլիսում հարցն ուղղեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, ով խոստացավ մետաղադրամների թվաքանակի հարցին անդրադառնալ գրավոր պատասխանով։
ֆինանսական կարգավորիչ մարմնի պատասխանում նշում է․
«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ապահովվում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»։
Կառույցը մանրամասնում է՝
«Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը կազմում է շուրջ 3.46 մլրդ դրամ։ Քանակային առումով 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամները կազմում եմ 34.600.000 հատ կամ յուրաքանչյուր 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Կենտրոնական բանկը, ըստ անհրաժեշտության, պատրաստ է բավարարել նաև դրանց նկատմամբ ցանկացած ծավալի լրացուցիչ պահանջարկ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում