Մեր դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է. ԿԲ նախագահ

1 Min Read

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով իր առաջարկին, գնաճի տարեկան թիրախը իջեցնել 3 տոկոսի, որն այժմ 4 տոկոս է նշել է.

«Մեր դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է և մենք կարծում ենք, որ մեր վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում, ուրիշ խաղացողների հետ՝ ավելի բարդ խնդիրների առերեսվելու տեսանկյունից և մենք պատրաստ ենք այդ մարտահրավերները մեզ վրա վերցնել: Մի բան է՝ կառավարել գնաճ, որը 2-3 տոկոս է, մեկ այլ բան է, որ գնաճը 4-5 տոկոս է: Այդտեղ քո խաղալու հնարավորությունը մի քիչ ավելի լայն է: Այս պարագայում մենք ասում ենք՝ մենք այնքան կոփել ենք մեզ, մկանային մասա ենք ձևավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասաց նա:

Գալստային խոսքով` ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտները ավելի մեծ են: Այստեղ պետք է բալանսավորման խնդիր լուծենք, թե երբ է ճիշտ ժամանակը դա իրագործելու:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով